Inia araguaiaensis (լատին․՝ Inia araguaiaensis), հարավամերիկյան գետայինդելֆինների տեսակ, հայտնաբերվել է 2014 թվականին Բրազիլիայի տարածքում։ Ապրում է Արագուայա գետի ավազանում։ Տեսակն ընդհանուր ամազոնյան դելֆիների տեսակից առանձնացել է գրեթե 2 միլիոն տարի առաջ, երբ Արագուայան դադարել է կապ ունենալ Ամազոնի հետ[1]։
Ավելի վաղ դելֆիներին դասել են ամազոնյան դելֆինների հետ մեկ խմբում։ Նոր տեսակի ինքնուրույնությունը հաստատվել է նրա միջուկային և միտոքոնդրիալ ԴՆԹ ուսումնասիրությունների շնորհիվ, ինչպես նաև մորֆոլոգիական հատկանիշներով։ Սակայն արագուայական դելֆինի մորֆոլոգիական տարբերությունները մերձավոր ազգականից՝ ամազոնականից, աննկատ են։ Բոլիվիական դելֆինից (որին երբեմն համարում են ամազոնականի ենթատեսակ) ունի մեծ տարբերություն։ Արագուայական դելֆինը ունի քիչ ատամներ (յուրաքանչյուր ծնոտին կա 24-28 ատամ՝ ամազոնյանի 25-29-ի և բոլիվիականի 31-35-ի դիմաց), կան նաև որոշ տարբերություններ գանգի չափերի մեջ[2]։
Այդ դելֆինների թվաքանակի գնահատումները ընկած են 600-1500 առանձնյակների միջև[1]։
↑ 1,01,1Hrbek T., Da Silva V. M. F., Dutra, N., Gravena W., Martin, A. R., Farias I. P. A New Species of River Dolphin from Brazil or: How Little Do We Know Our Biodiversity // PLOS ONE. — 2014. — Vol. 9, № 1. — P. e83623. — doi(⎘ Թվային օբյեկտի իդենտիֆիկատոր):10.1371/journal.pone.0083623